Հանրապետության տարածքում`

փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում

փետրվարի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, իսկ վաղը ցերեկը՝  +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+5,

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +4+8,

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +1+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +7+11,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +5+9,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +11+15։