Քորնուելի 74-ամյա դքսուհի Կամիլայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել մի քանի օր անց այն բանից հետո, երբ կորոնավիրուսով երկորդ անգամ վարակվել է Ուելսի արքայազնը։

Clarence House-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Նորին Արքայական Մեծություն Քորնուելի դքսուհու COVID թեստի արդյունքը դրական է, եւ նա ինքնամեկուսացել է։ 

Աղբյուրները հայտնել են, որ Կամիլան երեք անգամ պատվաստվել է, փոխանցում է AP-ը։

Անցյալ հինգշաբթի դքսուհին մի շարք միջոցառումներ է անցկացրել՝ այն օրը, երբ Չառլզի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։