Ամերիկացի Միլիարդատեր Ջարեդ Իսահակմանը հայտարարել է SpaceX-ի եւս երեք ամբիցիոզ թռիչք վարձելու մասին, հաղորդում է AFP-ը։
Առաջին առաքելությունը, որը կոչվում է Polaris Dawn, տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակից ոչ շուտ եւ կգլխավորի Shift4 վճարումների մշակման ընկերության հիմնադիր Իսահակմանը, ասվում է հայտարարության մեջ։
Թռիչքի արժեքը չի հաղորդվում, սակայն ակնկալվում է, որ այն կկազմի հարյուր միլիոնավոր դոլարներ։
Իսահակմանը փորձառու օդաչու է, ով գլխավորել է Inspiration4 առաքելությունը անցյալ տարի, որի ընթացքում չորս քաղաքացիական անձնակազմեր ավարտեցին SpaceX Dragon եռօրյա ուղեծրային առաքելությունը` հավաքելով 240 միլիոն դոլար Սենթ Ջուդ մանկական հետազոտական հիվանդանոցի համար։
Անձնակազմը, որում ընդգրկված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին գնդապետ Սքոթ Փոթիթը՝ որպես օդաչու, եւ SpaceX-ի երկու աշխատակից՝ թռիչքի մասնագետ Սառա Գիլիսը եւ թռիչքների մասնագետ եւ բժշկական սպա Աննա Մենոնը, կփորձեն առաջին կոմերցիոն թռիչքը մոտավորապես 300 մղոն բարձրության վրա:




























