ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային մինչեւ 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկերի երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, որպեսզի օգնի երկրի տնտեսությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։

Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ այս հարցին ծանոթ աղբյուրն ավելի վաղ Reuters-ին պատմել էր Կոնգրեսի առաջնորդների հետ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի զրույցի մասին:

«Այո, դա այն է, ինչը մենք դիտարկում ենք որպես լրացուցիչ մակրոտնտեսական աջակցության մաս, որը մենք ուսումնասիրում ենք Ռուսաստանի ռազմական հզորացման ճնշման պայմաններում Ուկրաինայի տնտեսությանը օգնելու համար»,- ասել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը: