Երեւանի կենտրոնում վերամբարձ կռունկի ընկնելու փաստով քրեական գործը դադարեցվել է։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, գործը դադարեցվել է հանցակազմի եւ տուժածի բողոքի բացակայության հիմքերով։ Քրեական գործի դադարեցման որոշումը կայացվել է հուլիսի 9-ին:

Նշենք, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի 15 շենքի բակում փետրվարի 9-ին, ժամը 16:20-ի սահմաններում վերամբարձ կռունկը շուռ էր եկել, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել էր: Մեկ մարդ էլ մարմնական վնասվածքներ էր ստացել: Մահացածը կռունկավարն էր` 65-ամյա Վոլոդյա Կարապետյանը, ով չհաստատված տվյալներով կաթված էր ստացել, ինչն էլ ողբերգության պատճառ էր դարձել:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել: Կռունկը պատկանել էր MLL Industries շինարարարական կազմակերպությանը: