Երեւանի Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի օդորակիչ սարքավորման` չիլլերի աշխատանքը դարձել է հարակից շենքի բնակիչների բողոքի առիթ: Շենքի բնակիչները բողոքում են, որ չիլլերն աշխատելիս բավականին բարձր ձայն է արձակում եւ դրանով խանգարում իրենց հանգիստը:

Շուրջօրյա աղմուկից ազատվելու միակ լուծումը բնակիչները տեսնում են չիլլերի տեղափոխման մեջ: Հարցի դրական լուծման ակնկալիքով բնակիչները պատրաստվում են բողոք-նամակ ներկայացնել Երեւանի քաղաքապետարան` խնդրելով միջամտել եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետի տնօրինությանը պարտավորեցնել չիլլերը տեղադրել բնակելի շենքից բավարար հեռավորության վրա:

Իրենց մտահոգությունները բնակիչներն արտահայտել են նաեւ լրատվամիջոցներին ուղղված նամակում: