Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին մերժել են ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրել:
Ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, Հացպանյանը կարող է դատական կարգով բողոքարկել այս որոշումը:
Այդ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է, որ կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ:



























