Սոմալիի ընտանեկան եւ կանանց հարցերի նախարար Աշա Օսման Ակիիլին հուլիսի 21-ին առեւանգել են: Նա այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը մեկ օր առաջ` հուլիսի 20-ին:
Ինչպես հաղորդել է Полит.ру-ն` վկայակոչելով AFP-ն, նախարարին առեւանգել են ապստամբները, ովքեր առնչություններ ունեն «Ալ-Քաիդայի» հետ: Օսման Ակիիլը աշխատանքի էր գնում Մոգադիշոյում, բայց ճանապարհին նրան առեւանգել են «Աշ-Շաբաբ» իսլամական շարժման ակտիվիստները:
Նշվում է, որ նախարարը գտնվում է Բալադի բանտում:



























