Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի արեւելքում գտնվով ԴԺՀ եւ ԼԺՀ զորքեր մտցնելու հրահանգի հետ կապված լայնամասշտաբ հակամարտության հավանականությունը չափազանց բարձր է դարձել։ Նման համոզմունք է հայտնել Amnesty International-ի (AI) գլխավոր քարտուղար Անյես Կալամարը։
«Մի քանի շաբաթ տեւողությամբ անարդյունք բանակցություններից հետո Ուկրաինայում քաղաքացիական անձանց պաշտպանությունն այժմ պետք է բացարձակ առաջնահերթություն դառնա», - նշել է նա։
«Կողմերը պետք է ձեռնպահ մնան արգելված զենք կիրառելուց»
AI-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում խստորեն հետեւել միջազգային մարդասիրական իրավունքին եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքին։
Կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական անձանց պաշտպանությունը, զերծ մնան անխնա հարձակումներից եւ արգելված զենքի կիրառումից, ինչպիսին է կասետային զինամթերքը, նշել են կազմակերպությունում։
«Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր կողմերին․․․ հեշտացնել մարդասիրական կազմակերպությունների մուտքը քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, որը կարող է տուժել մարտական գործողությունների հետեւանքով»,- հավելել են Amnesty International-ում։
AI-ը կշարունակի ուշադիր հետեւել իրավիճակին՝ միջազգային իրավունքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով։





























