«Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցվել է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է DW-ը։

Կանցլերը նշել է, որ ինքը խնդրել է տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարարությանը հետ կանչել մատակարարման հուսալիության վերլուծության առկա զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) կողմից: 

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային դեպարտամենտը նոր գնահատական ​​կտա մատակարարման անվտանգությանը՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները», պարզաբանել է կանցլերը։ «Այս փուլում կարեւոր է, բացի նախնական պատժամիջոցներից (Ռուսաստանի Դաշնության դեմ), կանխել հետագա էսկալացիան եւ, հետեւաբար, կանխել մեկ այլ աղետ։ Մեր բոլոր դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Շոլցը։