Առաջիկա երկու օրերին ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում կպահպանվի, ինչը նշանակում է, որ երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսի 25-ից հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին չի փոխվի։ Երեւանում գիշերը կգրանցվի 18-20, ցերեկը՝ 32-34 աստիճան տաքություն»,- ամփոփեց Սուրենյանը։