Թուրքմենստանում ավարտվել է մարտին կայանալիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի թեկնածուների առաջադրման եւ գրանցման փուլը։ Օրենքի համաձայն՝ թեկնածուները նախընտրական հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ։ Այս մասին հայտնել է Թուրքմենստանի ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի կայքը։

Երեքշաբթի երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է եւս երկու թեկնածուի։ Նախագահի թեկնածուի հավաստագրեր են ստացել Թուրքմենստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով պրոռեկտոր Խըդըր Նունաեւը եւ Թուրքմենստանի Դեմոկրատական ​​կուսակցության տարածաշրջանային կոմիտեի նախագահ Մաքսաթ Օդեշովը։ 

Դրանով ավարտվել է թեկնածուների գրանցումը։ Այսպիսով, մարտի 12-ին Թուրքմենստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կպայքարեն 9 թեկնածուներ։ 

Թուրքմենստանում արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 12-ին, երկրի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ծրագրում մասնակցել ընտրություններին։