Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
«Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են նկատվել, հետազոտության արդյունքում եւ բժիշկների ցուցումով առաջիկա օրերին ծրագրված բոլոր հանդիպումները չեղարկվել են։ Վեհափառը նաեւ Անթիլիասի Մայրավանքում չի կարողանա մասնակցել Սրբոց Վարդանանց տոնակատարությանը»,- նշված է տարածված հաղորդագրությունում։




























