Բրազիլիան հեղեղում են տեղատարափ անձրեւները: Հաղորդվում է, որ երկրի հարավում երեք քաղաք ողողվել է, ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, տուժել է 50 հազար մարդ:
Պորտու Ալեգրի քաղաքի շրջանում գետերի մակարդակն արդեն 6 մետրով գերազանցում է նորման: Ջուրը շարունակում է բարձրանալ ժամում 20 սանտիմետր արագությամբ: Ինչպես հաղորդում է Քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայությունը, հայտարարվել է արտակարգ իրավիճակի դրություն:
Եւս 8 քաղաքում տարերային աղետի ռեժիմ է հայտարարվել:




























