«Ազգային համաձայնություն» կուսակցությունը մասնակցելու է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բայց թե ինչ ձեւաչափով` դեռ հայտնի չէ. Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Մենք էլ այդ երրորդ ուժի բաղադրիչներից ենք, մենք էլ այդ իմաստով սպասողական վիճակում ենք»,- նշեց նա:
Հարցին, թե նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարո՞ղ է լինել երրորդ ուժ եւ հնարավո՞ր է նրանց միջեւ համագործակցություն, Արամ Հարությունյանը նշեց, որ նորաստեղծ կուսակցության համար դժվար է լինելու, որովհետեւ «նրանց վրա դեռ կա նախկին իշխանությունների արատները, իրենք եղել են ՀՀՇ-ի անդամ, բայց նաեւ շատ ավելի մաքուր եւ սկզբունքային են եղել»:
Նա նաեւ պատմեց, թե 2009թ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն արդեն նախկին ՀԱԿ անդամներ Արարատ Զուրաբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը ինչպես էին վիճում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ազատազրկվածների համար, իսկ «դատախազի նյարդերը չդիմացան եւ ասաց, որ ուզում եք իշխանության գաք, ձեր ժամանակ օրը մեկին սպանում էին…»:
Ըստ Հարությունյանի, Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ցույց տվեցին, որ ՀԱԿ-ում բազմակարծություն չկա, որոհետեւ եթե մի տեղ կա անձի պաշտամունք, այդտեղ չի կարող լինել բազմակարծություն: Նա չբացառեց իրենց կուսակցության համագործակցությունը «Ազատ դեմոկրատների» հետ:
Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծել են վերջերս ՀՀՇ-ից հեռացած Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք: Այդ կուսակցության հետ սրետ առնչություններ ունի նաեւ ԱԳՆ նախկին նախարար Ալիկ Արզումանյանը:




























