Իսպանական Իբրիցա կղզում կողոպտել են Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լոտար Մատտեուսին: Դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով. Լոտարը դուրս գալիս է եղել ուղեբեռային բաժանմունքից, երբ բախվել է բարձրահասակ մի տղամարդու: Հենց այդ պահին, մյուս տղամարդը նրա ձեռքից խլել է պայուսակն ու փախել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, պայուսակում եղել են կրեդիտ քարտեր, շուրջ 930 շվեյցարական ֆրանկ, փաստաթղթեր, ինչպես նաեւ թանկարժեք ոսկյա զարդեր: Դեպքից անմիջապես հետո, տուժածը հայտնել է ոստիկանություն, սակայն այնտեղ գլխավոր մարզչի հայտարարությանն ըստ արժանվույն չեն արձագանքել: