Ժողովրդի եւ իշխանությունների փոխգործակցությունը չի կարող արդյունավետ լինել, եթե մարդիկ չունեն բավարար տեղեկատվություն կառավարության գործողությունների եւ ծրագրերի մասին։ Այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում ՀՀ նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի միակ թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Թեկնածուի խոսքով՝ քաղաքացիների անիրազեկվածությունը հաճախ դառնում է տարբեր տեսակի քաղաքական շահարկումների հիմք եւ պատճառ։ «Երբեմն մարդկանց մոտ առաջացնում են չհիմնավորված սպասելիքներ, երբեմն էլ՝ հիասթափություն։ Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ ձեռքբերումներ եւ կորուստներ։ Անդառնալի կորուստների թվում կարելի է նշել հայրենիքի պաշտպանության համար զոհված քաղաքացիներին։ Փառք ու պատիվ նրանց բոլորին»,- ասաց Խաչատրյանը։
«Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները հայրենիքն ընդմիշտ լքածներին վերադարձնելու համար»,- ասաց նախարարը։





























