Մենք մեր ապագան պետք է տեսնենք հայկական սփյուռքի հետ միասնության մեջ: Այս մասին մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հանրապետության նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի նշանակությունն ամբողջ աշխարհի հայերի համար՝ հայկական ինքնության խնդիրները պետք է ընդհանուր դառնան բոլորի համար։ «Այսինքն՝ մենք մեր ապագան պետք է տեսնենք միասնության մեջ։ Մենք մեր ապագան միասին պետք է կառուցենք՝ բացահայտելով այն խնդիրները, որոնք կարող ենք լուծել համատեղ ջանքերով»,- պարզաբանեց Խաչատրյանը։
Թեկնածուի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել ինքնության, լեզվի, մշակույթի պահպանումը. Այս ամենը, ըստ նրա, խնդիրներ են, որոնք պետք է համատեղ լուծել։ «Եւ այս հարցում կարեւոր դեր կարող է ունենալ նախագահի ինստիտուտը։ Սակայն ամեն ինչ պետք է արվի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում եւ իշխանության բոլոր թեւերի հետ համագործակցությամբ»,- հավելեց թեկնածուն։





























