Ես վիրավորված չեմ ընդդիմությունից, որը բոյկոտեց ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության նոր նախագահի միակ թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Նա իշխող մեծամասնության պատգամավորներին հորդորեց չմոռանալ, որ բնակչության որոշակի հատված իր ձայնը տվել է ընդդիմությանը։ «Բողոքող ուժերը որոշակի պարտավորություններ ունեն իրենց ընտրողների առաջ։ Այս առումով իրենց պարտավորությունները կատարելու համար նրանք դեռ պետք է երկխոսություն սկսեն իշխող ուժի հետ»,- նշեց Խաչատրյանը։





























