ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին բռնաբարության մեջ մեղադրող սպասուհին իր առաջինն հարցազրույցն է տվել: «Newsweek» ամսագրին նա ասել է, որ ցանկանում է, որպեսզի Սթրոս-Կանը հայտնվի ճաղերից այն կողմ եւ հասկանա, որ ոչ բոլոր տեղերում է հնարավոր դիմել փողի եւ իշխանության օգնությանը: Գվինեացի 32-ամյա փախստական Նաֆիսատոու Դիալոն «ABC» հռուստաընկերության հետ հարցազրույցում խոստովանել է, որ որոշ «սխալներ» թույլ է տվել, սակայն պնդում է, որ Սթրոս-Կանի դեմ իր հայտարարության էությունը ճշմարիտ է:
Իրենց հերթին ԱՄՀ նախկին ղեկավարի փաստաբանները կարծում են, որ կինը միայն փորձում է ուշադրություն գրավել եւ ազդել հասարակական կարծիքի վրա, հաղորդում է «France-Presse»-ը:



























