Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը ռմբակոծություններ էր կազմակերպել Օսլոյի կենտրոնում, իսկ այնուհետեւ` արյունոտ ջարդեր Ուտտյոյնե կղզու երիտասարդական ճամբարում, պահանջում է, որ իր գործի դատավարությունը ընթանա բաց ռեժիմով:
Ինչպես հաղորդել է France-Presse-ը, այդ մասին NRK հեռուստալիքին հայտնել է նրա փաստաբանը: Նրա խոսքով` Բրեյվիկը ցանկանում է հրապարակով խոսել իր հանցագործության շարժառիթների մասին: Դրանից բացի` ահաբեկիչը խնդրել է դատարանում հանդես գալ համազգեստով:
Գործի քննությունը կընթանա բաց, թե փակ ռեժիմով, պարզ կլինի առաջին դատական նիստին, որը տեղի կունենա հուլիսի 25-ին:




























