Սպիտակ տունը հերքել է ռուսական նավթի ներմուծման արգելքի մասին լուրերը՝ նախազգուշացնելով, որ դա կարող է հետագայում բարձրացնել գազի առանց այն էլ բարձր գներն ամերիկացիների համար այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կողմ հանդես եկավ այդ գաղափարին:
«Մեր եւ նախագահի նպատակն էր առավելագույն ազդեցություն գործել նախագահ Պուտինի եւ Ռուսաստանի վրա՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով ազդեցությունը մեր եւ մեր դաշնակիցների եւ գործընկերների վրա»,- ասել է մամուլի խոսնակ Ջեն Փսակին: «Մենք ռազմավարական շահ չունենք էներգիայի համաշխարհային մատակարարումների կրճատման հարցում, դա կբարձրացնի բենզալցակայանների գներն ամբողջ աշխարհում ամերիկացիների համար, քանի որ դա կնվազեցնի հասանելի առաջարկը»,- շարունակեց նա: «Առաջարկի կրճատումը գների բարձրացման է հանգեցնում, եւ դա, անշուշտ, այս պահին կարեւոր գործոն է նախագահի համար։ Դա կարող է նաեւ լցնել նախագահ Պուտինի գրպանները, ինչը մենք փորձում ենք չանել»:
Փսակին նսեմացրել է ԱՄՆ-ի կախվածությունը ռուսական էներգիայից՝ հայտարարելով, որ դրանք կազմում են ԱՄՆ նավթի ներկրման ընդամենը 10 տոկոսը: Բայդենի վարչակազմը քայլեր է ձեռնարկում՝ փորձելով «ժամանակի ընթացքում վատթարացնել Ռուսաստանի՝ որպես էներգիայի մատակարարի կարգավիճակը», - ասել է նա։
Հինգշաբթի Փելոսին հայտարարել էր, որ գազի գների թանկացում չի ցանկանում, բայց նաեւ միանշանակ աջակցում է ռուսական նավթի արգելքին: «Ես լիովին կողմ եմ արգելքին»,- ասել է Փելոսին։





























