«Նորվեգացի հրաձիգ» Անդերս  Բրեյվիկի հայրն ինտերնետի միջոցով իմացել է, որ իր որդին մի քանի տասնյակ մարդու է սպանել:  Պարզվել է, որ նա որդու հետ չի առնչվում 1995 թվականից: Ֆրանսիայի ոստիկանությունը կիրակի երեկոյան եղել է Յենս Բրեյվիկի՝ Ֆրանսիայի  հարավում գտնվող  տանն ու այդտեղ մի քանի ժամ է անցկացրել: Սակայն, հայտնի չէ, արդյոք Բրեյվիկը հարցաքննվել է, թե` ոչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես որդուս հետ չեմ առնչվում 1995 թվականից, երբ նա 15-16 տարեկան էր: Ես կարդացել եմ թերթեր, եւ պատահաբար տեսա նրա անունն ու  լուսանկարը: Դա ինձ համար իսկական շոկ էր,  դեռեւս խելքի չեմ եկել»,-լրագրողներին հայտնել է նրա հայրը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանության այցելությունից հետո հայրը անմիջապես մեկնել է Իսպանիա, որպեսզի խուսափի լրագրողների հետ հանդիպումից:

Մինչ այդ Անդերս Բրեյվիկը, ով Oսլոյի կենտրոնում պայթյուն էր իրականացրել, ինչից հետո Ուտոյա կղզում տեղակայված երիտասարդական ճամբարում արյունալի բախում  կազմակերպել, պահանջում է իր գործի առնչությամբ լսում կազմակերպել բաց ռեժիմով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ֆրանս-Պրեսս»-ը, հայտնել է Բրեյվիկի փաստաբանը:  Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը ցանկանում է հանրությանը հայտնել իր կատարած արարքի դրդապատճառների մասին: Բացի այդ, ահաբեկիչը թույլտվություն է խնդրել դատարանի առաջ կանգնել համազգեստով: Բաց կամ փակ ռեժիմով դատական պրոցես սկսելու որոշումը կկայացվի դատական առաջին նիստի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 25-ին: