Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքի շիա մահմեդական մզկիթում հզոր ռումբ է պայթել, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 հավատացյալ, ավելի քան 10 մարդ վիրավոր է, նրանցից շատերի վիճակը ծանր է, հաղորդում է AP-ը:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները հավաքվել են հին Փեշավար քաղաքի Քուչա Ռիսալդար մզկիթում ուրբաթօրյա աղոթքի համար:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։