Հայաստանում համաներմամբ ազատ արձակվածների թիվը հասել է 547-ի:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:
Հուլիսի 22-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 547 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սեւան» - ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7,
«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:




























