Այս տարի Ադրբեջանում աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության 30 աշխատակից։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում եւ Շիրվանում կայացել են խորհրդակցություններ՝ պետական ճանապարհային ոստիկանության կառույցների ամբողջական կազմով։ Այս տարվա առաջին կիսամյակին կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության 30 աշխատակից։

Սակայն, ինչպես նշում են, տեղական փորձագետները, Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության համակարգը շարունակում է մնալ տոտալ կոռուպցիայի ճանկերի մեջ։