Կալիֆորնիայում կյանքից հեռացել է Լինդա Քրիստիանը, ով խաղացել է Բոնդի ընկերուհու դերը, հայտնում է Sun Times-ը: Լինդա Քրիստիանը մահացել է 87 տարեկան հասակում, քաղցկեղից, հայտնել է նրա դուստրը՝ Ռոմինա Փաուերը: 1954 թվականին էկրան բարձրացավ «Կազինո Ռոյալ» (Կուլմինացիա) ֆիլմը, որը Ջեյմս Բոնդի արկածների առաջին էկրանիզացիան էր:
Քրիստիանն այդ ֆիլմում խաղացել է Վալերի Մատիս անունով գործակալի սիրուհու դերը: Բոնդի դերը ստանձնել էր Բարրի Նելսոնը: Լինդա Քրիստիանն ունի երկու երեխա եւ ութ թոռ:




























