Անցած շաբաթ Ֆրանսիայի Կաստելնոդարիի մարզում զբոսաշրջիկներն անտառում զինվորական համազգեստով մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Ոստիկանությունը պարզել է, որ նա ազգությամբ ադրբեջանցի արտասահմանյան լեգեոնի 24-ամյա զինծառայող է, ով դեռեւս փետրվարից լքել է ծառայության վայրը եւ նրա մասին դրանից հետո ոչինչ հայտնի չէ։ Ինչպես հայտում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով ladepeche.fr-ին, մարտին նրան դասալիք են հայտարարել։
Ոստիկանությունը եկել է այն եզրահանգման, որ զինծառայողն իրեն կախել է ծառից։ Նույն կարծիքին է նաեւ Կարկասոն քաղաքի դատախազությունը, որը բժշկական փորձագիտություն անցկացնելու անհրաժեշտություն չի տեսել։ Ինքնասպանության պատճառներն անհայտ են։




























