Ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում է 120 գործ, որոնք կապված են Ադրբեջանից ստացված բողոքների հետ:

Ինչպես հաղորդում են Ադրբեջանի լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրոպական դատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը: Նրա խոսքով, բողոքների մեծ մասը կապված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածների խախտման հետ: Ասքերովը հայտնել է, որ Եվրոպական դատարանն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պետության դեմ շուրջ 2500 բողոք է ստացել:

«Մինչ օրս վճիռ է կայացվել 41 գործով: 35 բողոքներում խախտումներ չեն հայտնաբերվել: Կան բողոքը մերժելու, նաեւ հաշտության դեպքեր»,- ասել է նա: