Կենսաթոշակների չափի բարձրացումը շարունակական գործընթաց է, սակայն այս պահին նման հարց չի քննարկվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` հուլիսի 25-ին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նշենք, որ նախարարություններն արդեն սկսել են 2012 թ. բյուջեի կազմման աշխատանքները:
«Եթե ունենանք հստակ պատկերացում ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ` համոզված եմ` քաղաքական որոշում կկայացվի կենսաթոշակների բարձրացման մասին»,- ասաց Ա. Գրիգորյանը: Նրա խոսքով` թեեւ 2012 թ. բյուջեի կազմման աշխատանքներն արդեն սկսված են, սակայն մանրամասնորեն բյուջեն կքննարկվի միայն սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին:



























