Տարեսկզբի համեմատ կենսաթոշակառուների թիվը կրճատվել է մոտ 6 հազարով եւ ներկայում կազմում է մոտ 514 հազ. մարդ: Այդ մասին այսօր` հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Կենաթոշակառուների թիվը կրճատվել է ճշգրտման աշխատանքների արդյունքում: Այսպես` 2011 թ. մայիսին առանձնացվել են ճշգրտման ենթակա անձանց թվով 37 հազ. տվյալներ: Դրանցից 26 հազարին այնուհետ վճարվել են կենսաթոշակներ: Հուլիսի 1-ի դրությամբ չճշգրտված են մնում 6.2 հազ. կենսաթոշակառուների գործեր:
Ճշգրտումների արդյունքում պետական բյուջեն, ըստ Ա. Գրիգորյանի, միայն 2011 թ. խնայել է 4 մլրդ դրամ: 2.7 մլրդ դրամ է խնայվել ընտանեկան նպաստների համակարգում, մոտ 700 մլն դրամ` գործազրկության նպաստների մասով:



























