ԱՄՆ-ում վախճանվել է Mattel խաղալիքների արտադրության խոշորագույն ընկերության հիմնադիր 95-ամյա Էլիոթ Հենդլերը: Նա մահացել է Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի մերձակայքում գտնվող իր տանը` սրտի տագնապից: «Խաղալիքային մագնատի» մահը գրանցվել է հուլիսի 21-ին, սակայն լայն հանրությանը այն հայտնի է դարձել միայն այժմ, հաղորդում է kp.ru-ն:
Mattel-ը հիմնադրվել է Էլիոթ եւ Ռութ Հենդլերների կողմից 1945 թվականին` որպես խաղալիքների փոքրիկ արհեստանոց: Սկզբնական շրջանում այն տեղակայվում էր ամուսնական զույգի ավտոտնակում: Իր ներկայիս անվանումն այն ստացել է, երբ ընտանեկան գործին միացել է Էլլիոթի ընկեր Հարոլդ Մեթսոնը: Երկու ընկերների անուններով էլ հենց անվանվել է նրանց ընկերությունը` «Mattel»:
1950-ական թվականների երկրորդ կեսին հենց Ռութ Հենդլերն է վառ արտահայտված մոդելային արտաքինով` նեղ գոտկատեղով եւ երկար ոտքերով տիկնիկին: Այն անվանել են «Բարբի» Հենդլերների աղջկա` Բարբարայի պատվին:
Շուտով Mattel-ն սկսել է արտադրել խաղալիք տնակներ, սպասք եւ հագուստ` այն ամենը ինչ պետք է նոր տիկնիկի հետ խաղալու համար, գրում է The Washington Post-ը: 1975 թվականին նոր ղեկավարության ճնշման պատճառով Ռութ եւ Էլիոթ Հենդլերները ստիպված են եղել լքել իրենց հիմնած ընկերությունը:
Էլիոթի կինը մահացել է 2002 թվականին: Ամուսիններն ունեցել են երկու երեխա, հինգ թոռնիկ եւ վեց ծոռնիկ:




























