«Երեւան Ջուր» ընկերությունը հայտնում է, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հուլիսի 26-ին ժամը 10.00- 24.00 կդադարեցվի «Աջափնյակ» վարչական շրջանի Լենինգրադյան, Հալաբյան, Էստոնական, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























