Միացյալ նահանգներում 2012 թվականին կկայանան հայ-ամերիկյան երկկողմ ռազմական զորախաղեր:

Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, հավելելով, որ այդ զորախաղերը նոր որակ են հաղորդում երկու երկրների ռազմական գործընկերությանը եւ Երեւան-Վաշինգտոն ընդհանուր ռազմաքաղաքական երկխոսությանը:

ԱՄՆ-ում նա անցկացրել է բարձր մակարդակի բանակցություններ, քննարկել հայ-ամերիկյան գործակցությանը, ռազմաքաղաքական խորհրդատվությանը եւ Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությանն առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրոսս»-ը, ամերիկյան թե’ պետքարտուղարությունը, թե’ պաշտպանական գերատեսչությունում բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին. հայոց բանակի սպաներ շուտով կմարզեն աֆղանական բանակի զինծառայողներին: