Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան` երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավարման, բարեկարգման եւ կանաչապատման, արտաքին լուսավորման եւ ձեւավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման, հյուրանոցաշինության, սոցիալական բնակֆոնդի կառուցման, «Արտսիթի» եւ «Նոյլենդ» ներդրումային ծրագրերին չինական կողմի ներգրավման, Պեկինում Երեւանի տան եւ Երեւանում Պեկինի տան հիմնման հնարավորության հարցերը: