Բրիտանական երգչուհի Էմի Ուայնհաուսի թաղման արարողությունը տեղի կունենա այսօր, հուլիսի 26-ին:
Թաղման տեղն ու ժամանակը ընտանիքի ցանկությամբ գաղտնի կմնան, հաղորդում է Associated Press-ը:
Սկանդալային հայտնի 27-ամյա սոուլ-երգչուհի Էմի Ուայնհաուսին հուլիսի 23-ին մահացած են գտել հյուսիսային Լոնդոնում գտնվող իր բնակարանում:
Նույնիսկ դիահերձումից հետո հստակ պատասխան չկա, թե ինչից է մահացել երգչուհին: Մասնագետները պետք է հավելյալ տոքսիկոլոգիական փորձաքննություն կատարեն:
Բազմաթիվ բժիշկներ առավել հակված են այն կարծիքին, որ նա մահացել է թմրանյութերի չափից մեծ դոզայից, քանի որ երգչուհին երկար ժամանակ բուժվում էր վերականգնողական կենտրոններում: Հնարավոր է, որ երգչուհին մահացել է ուժեղ ալկոհոլային թունավորման պատճառով, սակայն դա նույնպես դեռ ապացուցված չէ:




























