Մերձդնեստրի Գրիգորիոպոլ քաղաքը, որը հիմնադրել են հայերը Դնեստրի ձախ ափի` ռուս-թուրքական պատերազմից հետո, նշում է իր 219-րդ տարեդարձը:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի մամուլի կենտրոնը հաղորդում է, որ այդ կապակցությամբ քաղաքի տարբեր հատվածներում տոնական միջոցառումներ են անցկացվել: Տոնական օրը կավարտվի մեծ հրավառությամբ:
Քաղաքը հիմնադրվել է ռուս-թուրքական պատերազմից հետո որպես հայ գաղթականներին ընդունելու համար նախատեսված գաղութ: Եկատերինա Մեծի հրամանով, քաղաքի հիմքի առաջին քարը դրվել է 1792 թվականի հուլիսի 25-ին: Այն մինչեւ 2002 թվականը եղել է ավան:
Ներկայումս Գրիգորիոպոլում հայերը շատ չեն, հայկական եկեղեցի չկա: Բնակչության մեծ մասը մոդովացիներ են, ուկրաինացիներ, ռուսներ: Քաղաքի բնակչությունը 16 հազար մարդ է:




























