Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ՝ Մարիա Կոմորովսկայայի հետ հուլիսի 26-ին առաջին պաշտոնական այցով կայեցելի Վրաստան։ Այս մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Բաթումիում։
Նախատեսված է նաեւ Լեհաստանի նախագահի հանդիպումը Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության լեհ ներկայացուցիչների հետ։
Կոմորովսկիի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում կստորագրվի երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության 2011-2013 թվականների ծրագիրը։
Կոմորովսկին Թբիլիսի կայցելի Ադրբեջան կատարած այցից հետո։ Սպասվում է նաեւ նրա այցը Երեւան։




























