Թուրքիայում բռնաբարության եւ այլ անօրինական գործողությունների մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի 5 քաղաքացիներ։ Վրացական աղբյուրների տեղեկացմամբ՝ ձերբակալվածները փորձել են անօրինական  հատել թուրք-վրացական սահմանը։ Նրանց մոտ հայտնաբերվել է գողացված տարբեր իրեր։

«Իմեդի» հեռուստատեսության փոխանցմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են իրականացրել ապօրինի ներգաղթյալների ձերբակալման ուղղությամբ։ Բացի վրացիներից բերման են ենթարկվել Պաղեստինի, Աֆղանստանի, Դոմինիկյան Հանրապետության, Սոմալիի եւ Ռուսաստանի քաղաքացիներ։