Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության վերաբերյալ, որը խլել է 70-ից ավելի մարդու կյանք:

Մանրամասն ուսումնասիրելով ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի` ավելի քան 1500 էջանոց մանիֆեստը,  The Daily Mail պարբերականն առաջ է քաշում ենթադրություն, որ, հնարավոր է, սառնասիրտ սպանության ժամանակ 32-ամյա «նորվեգացի հրաձիգը», լսել է բրիտանացի կոմպոզիտոր Քլինթ Մանսելի Lux Aeterna երաժշտությունը «Մատանիների տիրակալը. Երկու ամրոց» ֆիլմից: Այդ երաժշտությունն օգտագործել են Փիթեր Ջեքսոնի եռագրության երկրորդ մասի թրիլլերում:

Պարբերականի տեղեկատվության համաձայն, իր մանիֆեստում Բրեյվիկը հիշատակել է, որ նախատեսում է օգտագործել Lux Aeterna երաժշտությունը, որպես իր առաքելության երաժշտական ֆոն, քանի որ այդ ստեղծագործությունը կարող է միջոց ծառայել «վախը ճնշելու» համար, ինչպես նաեւ «առաջացնում է ուժգին ցասում»:

Թերթի տվյալներով` Ուտոյա կղզու սարսափելի իրադարձություններից հետո ողջ մնացած ականատեսները պատմել են, որ Բրեյվիկն ականջակալներով էր, երբ գնդակահարում էր մարդկանց: