Մոսկվայի Օստանկինոյի դատարանն «Առաջին ալիքի» խմբագիր Մարինա Օվսյաննիկովային մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ պացիֆիստական պաստառով եթերում հայտնվելու հետ կապված։ Նրան վարչական տուգանք է նշանակվել 30 հազար ռուբլու չափով, «Ինտերֆաքս»-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Կրիստինա Բատիրովան։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին ռուսական Առաջին ալիքի «Վրեմյա» լրատվական ծրագրի եթերի տեսագրությունները։ Եթերի ժամանակ հաղորդավար Եկատերինա Անդրեեւայի հետ կադրում պացիֆիստական կարգախոսներով պաստառով աղջիկ էր հայտնվել:




























