«Ինտեգրում» երիտասարդական ՀԿ-ի կողմից անցկացվող «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակներում, հուլիսի 27-31-ին մեկնարկում է լուսանկարների ցուցահանդես: Այն տեղի կունենա Սիրահարների այգում, որին աջակցում է Նիդեռլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական ձեւափոխումների ծրագրը եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը:
Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կարող են տեղեկանալ թե ինչպես միանալ «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ծրագրի գործունեությանը:
«Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաեւ հանրության ուշադրությունն ուղղել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Ցուցահանդեսի նպատակներից է նաեւ հայ երիտասարդության ներգրավումը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործընթացում:
Հրավիրված են բազմաթիվ հյուրեր, ինչպես նաեւ ՀՀ Արդարադատություն նախարարը եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախագահը:




























