Վանաձորում այսօր` հուլիսի 26-ին մեկնարկել է Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից թվով 30 ուսուցիչ համար մարդու իրավունքների երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացը:

Այն նպատակ ունի կատարելագործել հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների գիտելիքները եւ գործնական հմտությունները:

«ԵԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների կրթությանը, քանի որ այն կարեւոր է երկրում ժողովրդավարական բարեփոխումների համար»,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովը:

Ծրագիրը ներառում է պետական կրթական ծրագրին համապատասխան` մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասախոսություններ եւ քննարկումներ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Միջազգային կազմակերպությունների` այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները կվարեն դասընթացները:

Երեք շաբաթ տեւողությամբ ծրագրին կհաջորդի մեկամյա հեռավար ուսուցման գործընթաց, որը կնպաստի ուսուցիչների` նոր տեղեկատվության յուրացմանը եւ կիրառմանը պրակտիկայում: ՀՍԻԿ-ի ներկայացուցիչները կդիտարկեն եւ կգնահատեն ուսումնական գործընթացը դպրոցներում ավելի ուշ այս տարի:

Ծրագիրն իրականացվում է որպես 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության եւ կրթության նախարարության միջեւ ստորագրված հուշագրի մաս, որի նպատակներց մեկն է խթանել մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում: