Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ շուրջօրյա հսկողություն է սահմանված: Ինչպես հաղորդում է «Վեստին», Օսլոյի քրեական ոստիկանության ներկայացուցիչ Պոլ Կրաբին հայտարարել է, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ ահաբեկիչը կարող է ինքնասպանություն գործել: Բրեյվիկի կողմից Նորվեգիայում կրկնակի ահաբեկչության արդունքում զոհվել է 76 մարդ:
Իր հերթին Օսլոյի շրջանային դատարանի ներկայացուցիչ Քիմ Հեգերը հայտարարել է, որ ներկայումս մեղադրյալը պահվում է մենախցում, նրան արգելվում է ստանալ թերթեր եւ նամակներ, ընդունել այցելուների: Բացառություն են միայն փաստաբանի` Հեյրա Լիփեստադի այցելությունները:




























