ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի նկատմամբ դատական նիստի օրը Մանհեթենի դատախազության նախաձեռնությամբ նորից տեղափոխվել է, այս անգամ` նիստը նշանակվել է օգոստոսի 23-ին:

«Մենք համաձայնել ենք, եւ հույս ունենք, որ լրացուցիչ ժամանակը նրանց կօգնի մեր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը հանելուն»,-ասել են փաստաբանները: Սակայն, ըստ «France-Presse» -ի, Նյու Յորքի դատախազությունում այդ տեղեկատվությունը դեռեւս չեն հաստատել:

Սա արդեն դատական նիստի ժամկետի երկրորդ տեղափոխությունն է. սկզբում այն հուլիսի 18-ից տեղափոխվել էր օգոստոսի 1-ը: