Մարտի 21-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքում, կմեկնարկի «Երազ» փառատոնը, որը հնարավորություն կընձեռի Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող այս գողտրիկ քաղաքի բնակչությանը ծանոթանալ ու ճանաչել հայկական մշակույթն ու արվեստը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ երկու շաբաթների ընթացքում փառատոնին մասնակցելու են գալու բազմաթիվ հայ ու ֆրանսիացի մշակութային գործիչներ և ուղղակի հյուրեր, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու նաև հայ մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի յուրօրինակ ստեղծագործություններին։

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին` Դեսպիո Վլերիկ թանգարանում։

Իսկ մինչ այդ քաղաքը պատրաստվում է փառատոնի բացմանը: