Լեոնիդ Ագուտինը «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթին զարմացրել է հանդիսատեսին ու երկրպագուներին իր կարճ կտրած մազերով։ Բանն այն  է, որ Ագուտինն իր երաժշտական կարիերայի ընթացքում գրեթե երբեք չէր փոխել իմիջը։ Ինչպես նկատել է «ՌԻԱ Նովոստին», Ագուտինը կարճ մազերով բավականին երիտասարդացել է, եւ կնոջ՝ Անժելիկա Վարումի հետ լավ տպավորություն է թողել։

Հիշեցնենք, որ Յուրմալայում անցկացվող «Նովայա վոլնա» մրցույթը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը։ Յուրմալայում Հայաստանը ներկայացնում է երգիչ Էրիկը։