Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մարիո Բորգեզիոն հրապարակավ հավանության է արժանացրել աջ ծայրահեղական հայացքներ ունեցող ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գաղափարները: Պատգամավորը հայտարարել է, թե կիսում է ահաբեկչի հակաիսլամական դիրքորոշումը եւ դատապարտում է միայն նրա մեթոդները:
Պատգամավորի նման հայտարարությունները հայրենիքում տարակուսանք են առաջացրել: Ինչպես հաղորդում է BBC-ին, ընդդիմությունը պահանջել է Բորգեզիոյի հրաժարականը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Նորվեգիայում հուլիսի 22 -ին Բրեյվիկի իրագործած կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհվել էր 76 մարդ:




























