2011 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեն ստացել է պլանավորված դրամաշնորհների մոտ 35.4 տոկոսը: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Մասնավորապես` 7 մլրդ դրամի փոխարեն ստացվել է 2.5 մլրդ դրամ: Ըստ Ա. Ջանջուղազյանի`դրամաշնորհների պլանի թերակատարում կամ ուշացում հաճախ է տեղի ունենում, որը սակայն կախված չէ կառավարության գործողությւոններից, այլ դոնոր պետությունների քայլերի հետեւանք է:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հայաստանն առաջին կիսամյակի ընթացքում չի ստացել Եվրամիության 7 մլրդ դրամ դրամաշնորհը:
Ա. Ջանջուղազյանի տեղեկացմամբ` դրամաշնորհային միջոցները ստացվել են հուլիսի առաջին տասնօրյակում, ուստի չեն հասցվել արտացոլվել առաջին կիսամյակի կատարողականի մեջ:



























