Լեհաստանը մի երկիր է, որի աջակցության վրա Հայաստանը կարող է հույս դնել եւ որի հետ կարող է քննարկել ցանկացած հարց: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանի եւ լեհաստանի բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա»,- ասել է ՀՀ նախագահն, ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը հետագա զարգացման մեծ ներուժ ունի:
Հայաստանի ղեկավարը նաեւ նշել է միջազգային կառուցներում երկու երկրների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:




























